Պայմաններ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:


GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ Ինտերնետ հասանելիություն՝ մինչև սույն փաթեթներում նշված արագությունները լարային միացման դեպքում (առավելագույնը 200 Մբ/վ արագությամբ)։

WiFi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի/սարքերի տեխնիկական հնարավորությամբ։

Տարեկան առավելություններից բաժանորդն օգտվում է տարեկան պարտադիր բաժանորդագրությամբ ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարի շարունակ, որից հետո գործում են տվյալ սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանները։ Ծառայություններից 1 ամիս անվճար օգտվելու առավելությունը գործում է միայն նոր բաժանորդագրությունների դեպքում։

Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ:

Ս․ թ․ մարտի 15-ից օգոստոսի 31-ը ներառյալ բոլոր նոր բաժանորդների  համար  (ֆիզիկական անձ հանդիսացող) WiFi ծառայությունը կներառվի սակագնային փաթեթի կազմում թե՛ անժամկետ և թե՛ տարեկան բաժանորդագրության դեպքում։

Նշված պայմաններով սակագնային փաթեթներին հնարավոր է միանալ միայն Գյումրի և Ալավերդի քաղաքների հասցեներից։

Տրիո փաթեթի պայմաններ

Կարդալ ավելին Փակել