Քառանիշ համար

Միանալով «Քառանիշ համար» ծառայությանը՝ համոզված եղեք, որ հաճախորդները հեշտությամբ կհիշեն Ձեր հեռախոսահամարը։ Այս ծառայությունը շատ հարմար լուծում է այն ընկերությունների համար, որոնք մշտապես հեռախոսային կապի մեջ են իրենց հաճախորդների հետ։ «Քառանիշ համար» ծառայությունից կարող եք օգտվել Ռոստելեկոմի ֆիքսված հեռախոսակապի կամ Վիրտուալ ԱՀԿ ծառայության շրջանակում, և այն նախատեսված է միայն մուտքային զանգերի համար։

Ծառայության գնացուցակը հետևյալն է՝

Միանվագ վճարումներ

Դրամ

Հեռախոսագծի ակտիվացում*
9000

Ամսական վճարումներ

Դրամ

Ամսական բաժանորդավճար յուրաքանչյուր քառանիշ հեռախոսահամարի համար

7200


*Հեռախոսագծի ակտիվացման վճարը գանձվում է միանվագ, յուրաքանչյուր քառանիշ հեռախոսահամարի համար, հետվճարային կարգով, Ծառայությունների ակտիվացման ամսվա ընթացքում մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվող հաշվի շրջանակում:

Ծանոթություններ

Սույն պայմանները գործում են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար:

«Քառանիշ համար» Ծառայության համարներին կատարված զանգերի համար գանձումը կատարվում է զանգ կատարող բաժանորդից՝ որպես ՀՀ ֆիքսված համարին կատարված զանգ՝ համապատասխան վերջինիս գործող սակագնային պլանի։

«Քառանիշ համար»  ծառայության շրջանակում տրամադրված հեռախոսահամարից հնարավոր չէ իրականացնել ելքային զանգեր:

«Քառանիշ համար» Ծառայության շրջանակում տրամադրված հեռախոսահամարի ուղղությամբ հնարավոր չէ մուտքային զանգեր ստանալ միջազգային ուղղություններից:

«Քառանիշ համար» Ծառայության համարներն ունեն հետևյալ ձևաչափը՝ 8ххх

«Քառանիշ համար» Ծառայության պայմաններ




Կարդալ ավելին Փակել