Հիմնական մենյուից անհրաժեշտ է անցնել Language բաժին, սեղմել OK կոճակը և վահանակի Աջ-Ձախ կոճակների օգնությամբ ընտրել նախընտրած լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Էկրանի կետայնությունը փոփոխելու համար հիմնական մենյուից անհրաժեշտ է անցնել Էկրան բաժին, որտեղ առաջին տողում երևում է էկրանի ընթացիկ կետայնությունը, որը փոխելու համար անհրաժեշտ է սեղմել OK կոճակը, ընտրել նախընտրելի կետայնությունը և կրկին սեղմել OK կոճակը:
Հեռուստաալիքները միացնելու համար անհրաժեշտ է վահանակի Աջ և Ձախ կոճակների օգնությամբ անցնել Պրոֆիլ բաժին և OK կոճակի օգնությամբ մուտք գործել, ընտրել համակարգի տեսակը (նշված է պայմանագրում), մուտքագրել հաշիվը և գաղտնաբառը (նշված է պայմանագրում) և Հաստատել՝ սեղմելով OK կոճակը:
Եթե ցանկանում եք ստուգել, թե արդյոք SmartBox-ը միացված է ցանցին, ապա ընդհանուր մենյուից անհրաժեշտ է անցնել Կապի ստուգում բաժին և սեղմելով OK կոճակը՝ մուտք գործել:
Ցանկացած ընթացիկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր բաժանորդ կարող է անսահմանափակ թվով հեռուստաալիքներ և թեմատիկ փաթեթներ ակտիվացնել, սակայն կարող է ապաակտիվացնել 10 հեռուստաալիք և 1 թեմատիկ փաթեթ։
Ընդհանուր մենյուից անհրաժեշտ է անցնել Ծառայություններ բաժին, այնուհետև Գնումների պատմություն և սեղմել Աջ կոճակը։
Ֆիլմադարանում ներառված են ինչպես նոր, այնպես էլ համաշխարհային կինոարտադրության լավագույն ֆիլմերը: Գործում են ֆիլմերի 3 առանձին ենթաբաժիններ՝ Նոր ֆիլմեր Լավագույն ֆիլմեր Բոլոր ֆիլմերը
Նախընտրելի ֆիլմերի ցանկ կազմելու համար անհրաժեշտ է ընտրել ֆիլմը, սեղմել OK կոճակը, նոր բացված պատուհանի ստորին հատվածում ընտրել Ավելացնել նախընտրելին և սեղմել OK կոճակը: Ֆիլմն արդեն կհայտնվի նախընտրելի բաժնում:
Հեռուստաալիքներն ըստ ժանրերի դասավորելու համար անհրաժեշտ է ընդհանուր մենյուից անցնել Ուղեցույց բաժին, սեղմել վահանակի դեղին F3 կոճակը, ընտրել Ժանր ենթակետը, այնուհետև նախընտրելի ժանրը և սեղմել OK կոճակը. էկրանին կհայտնվեն միայն ընտրված ժանրին համապատասխան հեռուստաալիքները։