Rostelecom

R-Max փաթեթի առավելությունները

Պայմաններ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Հատուկ առաջարկի առավելությունները գործում են պարտադիր տարեկան բաժանորդագրությամբ ծառայություններին միանալու կամ գործող պայմանագիրը տարեկան պարտադիր բաժանորդագրությամբ վերակնքելու դեպքում և հասանելի են ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարի շարունակ, որից հետո գործում են տվյալ սակագնային փաթեթի հիմնական պայմանները։

«R-Max» ծառայությունների փաթեթի բոլոր այն բաժանորդների համար, ովքեր հաշվետու ամսվա ընթացքում մատուցված Ծառայությունների դիմաց կվճարեն Օպերատորի կողմից սահմանված ժամկետում և ընթացիկ ամսվա ընթացքում չեն ունենա ժամկետանց պարտքի պատճառով Ծառայությունների մատուցման կասեցում, ապա ժամկետանց պարտքի պատճառով ընթացիկ ամսվա համար սահմանված ծառայությունների կասեցման օրվանից մինչև ժամկետանց պարտքի պատճառով հաջորդ ամսվա համար սահմանված ծառայությունների կասեցման օրը ընկած ժամանակահատվածում՝ շաբաթ և կիրակի օրերին «R-Max» փաթեթներում կներառվեն «Ֆիլմադարան» բաժնի բոլոր ֆիլմերը:

GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ Ինտերնետ հասանելիություն՝ մինչև սույն փաթեթներում նշված արագությունները (առավելագույնը 500 Մբ/վ արագությամբ)՝ լարային միացման դեպքում։

WiFi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի/սարքերի տեխնիկական հնարավորությամբ։

R-Max ծառայությունների փաթեթով սահմանված հեռախոսակապի ծառայության պայմանները համընկնում են Ֆիքսլայն սակագնային փաթեթի պայմանների հետ։

R-Max ծառայությունների փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի:

Առանց գնանշման ալիքները հասանելի չեն գնման համար և ներառվում են բացառապես սակագնային փաթեթի կազմում:

Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ:

Եթե Բաժանորդը միանում է ծառայություններին 13․05․2023թ-ից մինչև 30․11․2023թ-ն ընկած ժամանակահատվածում Ակտիվ վաճառքի ուղղության միջոցով  և տարեկան պարտադիր բաժանորդագրությամբ, հնարավորություն է ունենում Ծառայությունների ակտիվացման պահից սկսած 30 օրվա ընթացքում վաղաժամ դադարեցնել պայմանագիրը առանց տուգանք վճարելու։

Եթե լրացել է Բաժանորդի կողմից ընտրված տարեկան բաժանորդագրության ժամկետը, և վերջինս չի ներկայացրել դիմում Բաժանորդագրության պայմանագրի լուծման համար, ապա Օպերատորի հետ կնքված Բաժանորդային պայմանագիրը համարվում է ատվոմատ կարգով երկարաձգված՝ անորոշ ժամկետով, և Օպերատորը շարունակում է մատուցել Բաժանորդի կողմից ընտրված սակագնային փաթեթով նախատեսված Ծառայությունները։


Համատեղ մատուցվող ծառայությունների սակագներ

R-Max ծառայությունների փաթեթի պայմաններր

Կարդալ ավելին Փակել