Աշխատանքային գործառույթներ`
- Ստացվող հիմնական
միջոցների հաշվառման, հաշվապահական հաշվառման հաշիվներում դրանց շարժի հետ կապված գործառնությունների
ժամանակին արտացոլման գործընթացների իրականացում,
- Ընկերության միջոցներով
և/կամ կապալառուների ներգրավմամբ կառուցվող հիմնական միջոցների արտադրության և ծախսերի
հաշվառում, փաստաթղթավորման իրականացում,
- Կառուցվող հիմնական միջոցների հետ կապված նյութածախսերի մասին հաշվետվությունների
կազմում,
- Տեխնիկական ստորաբաժանումների կողմից ներկայացված տվյալների ճշտում,
- Մասնակցություն Ընկերության հիմնական միջոցների գույքագրման աշխատանքներին,
- Հաշվապահական փաստաթղթերի
պահպանման, սահմանված կարգով դրանց ձևակերպման և արխիվացման գործընթացների իրականացում,
- Կազմակերպության
աշխատակիցներին մեթոդական օգնության ցուցաբերում,
- Հաշվապահական հաշվառման
վարում, հաշվապահական տեղեկատվության վերամշակում և փաստաթղթաշրջանառության հետ կապված
աշխատանքների իրականացում,
- Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում:
Պահանջներ`
- Կրթություն` բարձրագույն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE, Հայկական հաշվապահական ծրագրեր
- Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն
Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: