Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության թվային մարքեթինգի ռազմավարության մշակում և ապահովել ակտիվություն ու ինֆորմացիոն հոսք սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում:
Ռոստելեկոմում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
• Թվային մարքեթինգի ռազմավարության մշակում,
• Թվային մարքեթինգի արշավների իրականացում և դրանց արդյունավետության վերլուծություն (AdWords, Facebook, Instagram),
• Սոցիալական հարթակներում (FB, Instagram, Tik Tok, YouTube և Telegram) ներկայացվածության ապահովում,
• Ընկերության կայքում SEO համապատասխան եռալեզու բովանդակության մշակում, խմբագրում (կոմերցիոն տեքստեր, նորություններ, բլոգ, մամլո հաղորդագրություններ),
• Բրոշյուրների, տարբեր ուղեցույցների, թվային հարթակների և այլ կոմունիկացիոն ուղիների եռալեզու բովանդակության մշակում,
• Ընկերության կայքի բովանդակության կառավարում,
• Ընկերության կայքի վարկանիշի և այցելությունների վերլուծություն Google Analytics-ի միջոցով, ինչպես նաև կայքի մրցակցային վերլուծություն հատուկ գործիքների միջոցով,
• Կայքի SEO կատարողականի բարելավում,
• E-mail մարքեթինգային արշավների իրականացում,
• Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում։
Արի մեր թիմ, եթե...
• Ունես ստեղծագործ մտածողություն և նախաձեռնող ես,
• Սիրում ես առերեսվել մարտահրավերների և հաղթահարել դրանք,
• Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
• Համբերատար ես և ուշադիր:
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
• Բարձրագույն կրթություն համապատասխան կամ հարակից ոլորտում,
• Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
• 1+ տարվա աշխատանքային փորձ:
Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները
• Առողջության ապահովագրություն,
• Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
• Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
• Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
• Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
• Թիմային միջոցառումներ,
• Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@rtarmenia.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Թվային մարքեթինգի մենեջեր:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: