Միասին նվիրենք երազանք՝ հանուն տեխնոլոգիական հզոր ապագայի

Միացի՛ր և նվիրի՛ր երազանք երեխաներին։

Բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը կուղղվի ՀՀ երեխաների համար ռոբոտաշինության սենյակների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը*։ 


Արդեն մինչև 200 Մբ/վ արագություն + 1 ամիս ԱՆՎՃԱՐ

Արագությունն իսկապես կարևոր է․ նոր հատուկ առաջարկն սկսված է։

Եվ այսպես,  բոլոր նրանք, ովքեր ս․ թ․ դեկտեմբերի 1-ից 1 տարով կմիանան Մոնո սակագնային փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանագիրը, կստանան

  • 1 ամիս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն (միայն նոր բաժանորդագրությունների դեպքում),

  • Ինտերնետի ՔԱՌԱՊԱՏԻԿ արագություն, մինչև 200 Մբ/վ՝ կախված սակագնային փաթեթից։

Դուո և Տրիո փաթեթային առաջարկների դեպքում ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները (վերակնքման դեպքում) կստանան

  • 1 ամիս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն (միայն նոր բաժանորդագրությունների դեպքում),

  • Ինտերնետի ԵՌԱՊԱՏԻԿ՝ մինչև 200 Մբ/վ արագություն և Սմարթ հեռուստատեսության բազմաժանր շատ ալիքներ։

Մոնո Ինտերնետ

Տրիո

Դուո

Պայմաններ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

*«Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կողմից մատուցվող, ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների (գործում է միայն «Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում միացած, ֆիզիկական անձ հանդիսացող նոր բաժանորդների մասով) ակտիվացման օրվա դրությամբ առկա սակագնային փաթեթի մեկ ամսվա վճարի 30 (երեսուն) տոկոսը կուղղվի երեխաների համար ռոբոտաշինության սենյակների կառուցմանը և/կամ դասընթացների կազմակերպմանը ՀՀ-ում։

Սույն պայմաններով՝ նոր բաժանորդների մեկ ամսվա վճարի 30 (երեսուն) տոկոսից կազմված գումարները կուղղվեն  երեխաների համար ռոբոտաշինության սենյակների կառուցմանը և դասընթացների կազմակերպմանը ՀՀ- ում մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 


GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ հասանելիություն՝ մինչև սույն փաթեթներում նշված արագությունները (առավելագույնը 200 Մբ/վ արագությամբ)՝ լարային միացման դեպքում։ WiFi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի/սարքերի տեխնիկական հնարավորությամբ։

Հատուկ առաջարկի առավելությունները գործում են մինչ 2022 թ․  փետրվարի 28-ը պարտադիր տարեկան բաժանորդագրությամբ ծառայություններին միանալու կամ գործող պայմանագիրը տարեկան պարտադիր բաժանորդագրությամբ վերակնքելու դեպքում և հասանելի են ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարի շարունակ, որից հետո գործում են տվյալ սակագնային փաթեթի հիմնական պայմանները։

Բոլոր նոր բաժանորդները, ովքեր մեկ տարի պարտադիր բաժանորդագրության պայմանով կմիանան Մոնո, Դուո կամ Տրիո սակագնային/ծառայությունների փաթեթներին, կստանան հիմնական ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 ամիս անվճար ծառայություններից օգվելու հնարավորություն։

Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ:

Փաթեթների կազմում ներառված հեռուստաալիքների ցանկը հաստատուն չէ և կարող է փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի:

Մոնո սակագնային փաթեթի պայմաններ

Դուո ծառայությունների փաթեթի պայմաններ

Տրիո ծառայությունների փաթեթի պայմաններ

Կարդալ ավելին Փակել