GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ Ինտերնետ հասանելիություն՝ մինչև սույն փաթեթներում նշված արագությունները լարային միացման դեպքում (առավելագույնը 500 Մբ/վ արագությամբ)։
WiFi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի/սարքերի տեխնիկական հնարավորությամբ։
Տարեկան առավելություններից բաժանորդն օգտվում է տարեկան պարտադիր բաժանորդագրությամբ ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարի շարունակ, որից հետո գործում են տվյալ սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանները։ Ծառայություններից 1 ամիս անվճար օգտվելու առավելությունը գործում է միայն նոր բաժանորդագրությունների դեպքում։
Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ:
Բոլոր նոր բաժանորդների համար (ֆիզիկական անձ հանդիսացող) WiFi ծառայությունը կներառվի սակագնային փաթեթի կազմում թե՛ անժամկետ և թե՛ տարեկան բաժանորդագրության դեպքում։
Նշված պայմաններով սակագնային փաթեթներին հնարավոր է միանալ միայն Գյումրի և Ալավերդի քաղաքների հասցեներից։