Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել մաքրության աշխատանքներ Ընկերության տարածքում։
Ռոստելեկոմում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
·
Ընկերության ներքին և արտաքին տարածքների մաքրում,
·
Սանիտարահիգիենիկ կանոնների պահպանում,
·
Միջանցքների, աստիճանավանդակների, սանհանգույցների, պատուհանների,
դռների և կահույքի մաքրում,
·
Գրասենյակի տարածքի՝ հատուկ միջոցներով ախտահանման աշխատանքներ՝
ներառյալ խոհանոցը և սանհանգույցը,
·
Գրասենյակում մաքրող միջոցների առկայության և պատշաճ օգտագործման
ապահովում,
·
Խոհանոցային պարագաների առկայության ապահովում,
·
Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում:
Արի մեր թիմ, եթե...
·
Արագաշարժ ես,
·
Մաքրասեր ես,
·
Պարտաճանաչ ես,
·
Ֆիզիկապես առողջ ես։
Աշխատանքն իրականացնելու համար
հիմնական պահանջներ․
·
Միջնակարգ կրթություն,
·
Աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է։
Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները.
·
Առողջության
ապահովագրություն,
·
Թիմային միջոցառումներ,
·
Դրական աշխատանքային
միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։
Մեր թիմին միանալու համար ուղարկիր
ռեզյումե hr@rtarmenia.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝
Մաքրուհի:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը
և կապ կհաստատենք Ձեզ հետ: