Պաշտոնի հիմնական նպատակն է նոր սերնդի ծրագրային հավելվածների ստեղծում՝ ելնելով Ընկերությունում անհրաժեշտությունից։
Ռոստելեկոմում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
• Նոր սերնդի ծրագրային հավելվածների ստեղծում՝ համագործակցելով Ընկերության շահառու ստորաբաժանումների հետ,
• Մասնակցություն ծրագրային հավելվածների ստեղծման բոլոր փուլերին,
• Ճշգրիտ և լավ մշակցած կոդավորում,
• Ոլորտի լավագույն փորձի և տենդենցների մասին տեղեկացվածության ապահովում, ըստ անհրաժեշտության դրանց կիրառում,
• Ծրագրային հավելվածների մանրամասն տեխնիկական առաջադրանքների կազմում,
• Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում։
Արի մեր թիմ, եթե...
• Սիրում ես բարդ խնդիրներ և դրանց համար մշտապես փնտրում հնարավոր լուծումներ,
• Միշտ պատրաստ ես նոր ու անկանխատեսելի մարտահրավերների,
• Կարևորում ես թիմային աշխատանքը հանուն մեկ նպատակի,
• Համբերատար ես և ուշադիր։
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ.
• Կրթություն՝ բարձրագույն /համապատասխան ոլորտի բակալավրի աստիճան/,
• 3+ տարվա PHP կիրառման աշխատանքային փորձ,
• MySQL (5.6 կամ ավելի նոր տարբերակ) տվյալների բազայի մշակման, օգտագործման կարգի իմացություն,
• Front-end ծրագրավորում՝ HTML, CSS (կամ SCSS/SASS/LESS), client-side JavaScript and jQuery կիրառմամբ,
• Git տարբերակի տիրապետում և փորձառություն,
• Վեբ ծառայությունների ինտեգրացիայի և մշակման լուրջ փորձ՝ ներառյալ REST & SOAP,
• API ստեղծման/փաստաթղթավորման փորձը ցանկալի է,
• Oracle և MSSQL հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
• Server and site performance optimization փորձը ցանկալի է,
• Laravel 10.x framework,
• Վեբ սերվերի, տվյալների բազաների, անվտանգության և վեբ տեխնոլոգիաների հետ առկա խնդիրների հայտնաբերում և կարգավորում,
• Կարգավորել, կազմել, տեղադրել, կարգաբերել սերվերային մոդուլներ և իրականացնել դրանց մոնիտորինգ հատկապես Linux/Apache-ի վրա,
• PHP-ում ավտոմատացման գործիքների փորձարկում, սպասարկում և հաշվետվությունների ներկայացում (e.g. PHPUnit),
• PHP with Object Oriented practices խորը գիտելիքներ,
• Վճարումների մշակման գործընթացի մասին գիտելիքներ,
• Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները
• Առողջության ապահովագրություն,
• Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
• Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
• Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
• Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
• Թիմային միջոցառումներ,
• Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@rtarmenia.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Լարավել ծրագրավորող։ Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: