Պաշտոնի հիմնական նպատակն է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ժամկետանց պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
Ռոստելեկոմում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
• Ժամկետանց պարտավորություններ ունեցող բաժանորդների հետ հեռախոսային զրույցների վարում,
• Վճարման կարգադրությունների, հայցադիմումների և վերջիններից բխող համապատասխան փաստաթղթերի կազմում,
• Դատական ներկայացուցչություն՝ ըստ անհրաժեշտության,
• Դատական ակտերի հարկադիր կապարումն ապահովող ծառայություն դիմումների ներկայացում,
• Պարտքերի հավաքագրման ընթացակարգով սահմանված այլ գործառույթներ,
• Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:
Արի մեր թիմ, եթե...
• Պատասխանատու ես և հետևողական,
• Խստապահանջ ես ինքդ քո և կատարածդ աշխատանքի նկատմամբ,
• Ակտիվ ես, սիրում ես հաղթահարել խոչընդոտներ,
• Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
• Համբերատար ես և ուշադիր մանրուքների նկատմամբ
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
• Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում,
• Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
• Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
• Աշխատանքային փորձը կդիտվի առավելություն;
Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները
• Առողջության ապահովագրություն,
• Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
• Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
• Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
• Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
• Թիմային միջոցառումներ,
• Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@rtarmenia.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Իրավախորհրդատու։
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: