Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության ծառայությունների վաճառք՝ օգնելով հաճախորդին գտնել լավագույն կորպորատիվ լուծումներն իր բիզնեսի համար։
Ռոստելեկոմում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
• Նոր բաժանորդների ձեռքբերմանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացում, ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ներկայացում, վաճառք,
• Հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպում, նախնական բանակցությունների վարում, պայմանագրերի նախագծերի ներկայացում, յուրաքանչյուր հաճախորդի պահանջների ճշգրտում, առաջարկների նախնական տարբերակների մշակում կոնկրետ հաճախորդի համար,
• Պոտենցիալ բաժանորդների գործունեության ուսումնասիրություն, բաժանորդների կարիքների, դրանց ուղղվածության և մակարդակի բացահայտում,
• Հատուկ կարևորության բաժանորդների հետ տարվող աշխատանքներ, որոնք ուղղված են հաճախորդի պահանջների մաքսիմալ բավարարմանը և երկարաժամկետ համագործակցության ապահովմանը,
• Բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
• Համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ հաճախորդների շահերի մաքսիմալ պաշտպանության նպատակով,
• Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:
Արի մեր թիմ, եթե...
• Պատասխանատու ես և հետևողական կլինես բաժանորդի պահանջմունքների հանդեպ,
• Սիրում ես նոր ծանոթություններ և կարևորում ես դրական հարաբերությունների պահպանումը,
• Ակտիվ ես, սիրում ես հաղթահարել խոչընդոտներ,
• Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
• Համբերատար ես և ուշադիր
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
• Բարձրագույն կրթություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE
• Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի)
• 1+ տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները
• Առողջության ապահովագրություն,
• Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
• Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
• Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
• Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
• Թիմային միջոցառումներ,
• Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@rtarmenia.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Կորպորատիվ վաճառքի մասնագետ:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: